Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Հերքվել է կորոնավիրուսի մասին հանրահայտ միֆը

Հերքվել է կորոնավիրուսի մասին հանրահայտ միֆը
22.03.2020 | 21:52

Կորոնավիրուսային վարակի ծանր ընթացք կարող է լինել ոչ միայն տարեց մարդկանց, այլև երիտասարդների մոտ՝ հայտարարել է Լոմբարդիայի իտալական կլինիկայի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անտոնիո Պեսենտին՝ գրում է Sky News-ը: Ըստ նրա՝ կլինիկայում ծանր վիճակում գտնվող հիվանդների մոտ 50%-ը ավելի քան 65 տարեկան են: «Սա նշանակում է, որ մեր հիվանդների մնացած 50 տոկոսը ավելի երիտասարդ է», – բացատրել է նա՝ հավելելով, որ միակ տարբերությունն այն է, որ երիտասարդներն ունեն ավելի ամուր առողջություն, հետևաբար՝ բուժվելու ավելի մեծ հավանականություն: Պեսենտին հերքել է միֆը, որ կորոնավիրուսը գործնականում անվնաս է երիտասարդների համար:

Դիտվել է՝ 701

Մեկնաբանություններ